Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 5, 2017

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ  Ձեզ ՙՙ Ուսուցչի օրվաՙՙ կապակցությամբ:

Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի  դերը, և նրա հանդեպ այժմ տածած ակնածանքն ու ջերմ վերաբերմունքը ձևավորվել է դարերով: Սիրելի´ մանկավարժներ, ձեր ուսերին կրում եք անչափ պատասխանատու և բարդ առաքելություն, այն է՝ կրթել ու դաստիարակել մեր երկրի ապագա քաղաքացուն: Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք մեծահոգաբար` յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ, համակում եք նրան ծնողական ջերմությամբ, ստեղծում ընտանեկան միջավայր: Շնորհավորում  եմ հանրապետության և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, առողջություն, անձնական երջանկություն ու բարօրություն: Ձեր աշխատանքում շարունակեք լինել վստահ, բարեխիղճ ու պատասխանատու:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 3, 2017

 

Սեպտեմբերի  1. օր որին սրտի թրթիռով  է  սպասում  յուրաքանչյուր  ուսուցիչ և  աշակերտ  : ՙՙԳիտելիքի   օրվա ,,  առթիվ  Ջրարբիի միջնակարգ  դպրոցի  տնօրենի  պաշտոնակատար  Ն. Զաքարյանը    շնորհավորեց  ողջ   համայնքին, ուսուցիչներին, աշակերտներին  և  հատկապես  1-ին  դասարանցիներին՝  մաղթելով  նրանց  ,  որ  նոր  ուսումնական  տարին լինի  հագեցած  ու  հետաքրքիր  և  ծառայի  որպես  լուսավոր  ճանապարհի  սկիզբ  մեր  բոլոր  աշակերտների  համար՝ ստեղծելով  կրթությամբ  կայանալու  և   կրթության  միջոցով  իրենց  երազանքներն  ու   ցանկությունները  իրագործելու  բոլոր  նախապայմանները:

2016-2017  ուսումնական  տարում բարձր  առաջադիմություն  ցուցաբերած  աշակերտներին  հանձնվեցին  գովասանագրեր:

 


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Posted by: | Posted on: Մարտի 8, 2017

 

Սիրելի   կանայք  և  աղջիկներ  ,  մայրեր  և  քույրեր   ջերմորեն  շնորհավորում   եմ   Ձեզ    Կանաց  միջազգային   օրվա՝   Մարտի   8-ի   առթիվ:  Մաղթում  եմ  Ձեզ   առողջություն   ,  անսահման  սեր   և  բարձր  տրամադրություն:


ԹՈՂ ԳԱՐՈՒՆՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

Posted by: | Posted on: Մարտի 1, 2017

    ՇՆՈՐՀԱՎՈՐ   ԳԱՐՆԱՆ   ԳԱԼՈՒՍՏԸ

Մանուշակներ ոտքերիս
Ու  շուշաններ ձոռքերիս,
Եվ  գարունը կրծքիս  տակ
Սարից  իջա ես  քաղաք:

 


ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ը՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Posted by: | Posted on: Փետրվարի 21, 2017

ՄԱՅՐԵՆԻ  ԼԵԶՎԻ   ԲԱՌԵՐԸ  ՄԵՆՔ  ԶԳՈՒՄ  ԵՆՔ,  ԱՊՐՈՒՄ, ԻՍԿ   ՕՏԱՐ  ԼԵԶՎԻՆԸ՝  ՍՈՎՈՐՈՒՄ , ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՀԻՇՈՒՄ…

                                                             ԱՎԵՏԻՔ   ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները`   1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:
Ի հիշատակ այդ պայքարի`   1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը:
Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Ինչ խոսք, դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ երկլեզվությունը և բազմալեզվությունն ավելի շատ տարածում ունեն:

Շնորհավորում ենք բոլորիս Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ:

Posted by: | Posted on: Փետրվարի 14, 2017


Բարի գալուստ Ջրարբիի միջնակարգ դպրոցի կայք էջ

Posted by: | Posted on: Փետրվարի 9, 2017

Ողջու՛յն, աշխարհ:

Posted by: | Posted on: Հունվարի 11, 2017

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!